-
15.04.2018|
10:05
ՌԴ իշխանությունները կտրուկ արձագանքեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի Սիրիան հրթիռակոծելու որոշմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանեց ագրեսիա ինքիշխան պետության դեմ և հայտարարեց, որ իր երկիրը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում:
-
15.04.2018|
00:58
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ռազմածովային գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ արևմտյան ուժերի օդային հարվածները հիմնականում ուղղված են եղել 3 քիմիական ձեռնարկությունների ուղղությամբ`տեղեկացնում է Euronews-ը:
-
15.04.2018|
00:48
Սիրիայի նախագահական նստավայրը տեղական ժամանակով առավոտյան 9-ին Թվիթերով մի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է նախագահ Բաշար ֊Ասադը մտնում իր ընդունարան:
-
15.04.2018|
00:47
Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ արևմտյան 3 երկրների օդային հարվածներն ու ընդգծում` դրանք անպատասխան չեն մնա:
-
15.04.2018|
00:44
Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, որ հետևանքների համար պատասխանատու է Վաշինգտոնը:
-
15.04.2018|
00:43
Ռուսաստանը հայտարարում է, թե չի խփել ԱՄՆ-֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:
-
14.04.2018|
10:39
Իր քաոսով հայտնի Սպիտակ տանը Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանը նախապատրաստում էին ոչ բնորոշ շրջահայացությամբ` գրում է The Washington Post-ը:
-
14.04.2018|
10:25
ԱՄՆ-ը Դամասկոսը հրակոծել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով` հաղորդում է Reuters-ը։ Պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ ավիացիան մասնակցում է առաջին հարվածին, գործակալությունը պարզել է, որ հարձակմանը միացել են Կիպրոսի բազայից ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։
-
14.04.2018|
10:24
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։
-
14.04.2018|
10:23
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած հրթիռային հարվածները տևել են 50 րոպե` հաղորդում է «Էլ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին։